Tag: Զոհրաբ Մնացականյան

17 գրառումներ

ՀՀ արտաքին գործերի գործող նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. — Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. — Ակադեմիական ստաժ և աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. — Մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. — Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան 1993-1997 թթ. — Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. — Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. — ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստան 1997-1998 թթ. — Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան 1998-1999 թթ. — Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան 1999-2002 թթ. — Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երևան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնև, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Լրահոս
0
Զոհրաբ Մնացականյանը Ժոզեպ Բորելի հետ զրույցում մտահոգություն է հայտնել միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ

Զոհրաբ Մնացականյանը Ժոզեպ Բորելի հետ զրույցում մտահոգություն է հայտնել միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ

Լրահոս
0
Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

Լրահոս
0
Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը․ Զոհրաբ Մնացականյան

Լրահոս
0
Եթե Ադրբեջանը ընտրել է ուժի կիրառման տարբերակը, տարածաշրջանում չի լինելու ո՛չ խաղաղ կարգավորում, և ոչ էլ խաղաղություն․ Զոհրաբ Մնացականյան

Եթե Ադրբեջանը ընտրել է ուժի կիրառման տարբերակը, տարածաշրջանում չի լինելու ո՛չ խաղաղ կարգավորում, և ոչ էլ խաղաղություն․ Զոհրաբ Մնացականյան

Լրահոս
0