ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝ Արցախի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ

ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝  Արցախի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, [Լեռնային Ղարաբաղի] խնդրում չեզոքություն պահպանելով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևան երկրների պատասխանատուների հետ», — «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք հանդես ենք գալիս մեր երկու հարևան պետությունների միջև խաղաղության հաստատման օգտին։ Մեր համոզմամբ՝ պատերազմը վնասում է թե՛ երկու երկրներին և թե՛ ողջ տարածաշրջանի ժողովուրդներին», — նշել է դեսպանը։

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև փոխզիջման հանգեցնող նախաձեռնությունները, այդ թվում՝ Ռուսաստանի քայլը, երբ նախագահ Պուտինի առաջարկով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ժամանեցին Մոսկվա և բանակցություններ անցկացրեցին այնտեղ», — ասել է Ջալալին։

«Մենք ողջունում ենք նաև այլ տարբերակները, որոնք այս կամ այն կերպ կարող են խաղաղության հանգեցնել», — նշել է իրանցի դիվանագետը՝ մանրամասնելով, — «Ոմանք ասում են, որ տեղին կլիներ Աստանայի ձևաչափի օրինակով կառուցված միջնորդական առաքելությունը, երբ երաշխավորի դերում հանդես են գալիս Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Կան այլ մոդելներ, ասենք Մինսկի խմբի, Իրանի և Թուրքիայի ջանքերի համատեղումը»:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.azatutyun.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

59 − = 49