Թուրքական արտադրանքի որակի ապրանքներ կարող են արտադրվել նաև Հայաստանում, հայտարարում է փոխվարչապետը

Թուրքական արտադրանքի որակի ապրանքներ կարող են արտադրվել նաև Հայաստանում, հայտարարում է փոխվարչապետը

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նույն թուրքական արտադրանքի որակի և տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, ինչպես նաև արտադրվել Հայաստանում, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք թուրքական ապրանքներ ներկրելու փոխարեն ձեռնարկատերերը կգտնե՞ն այլ տարբերակներ, թե՞ կառավարությունը կօգնի:

«Հայաստանում արտադրություն կազմակերպելու մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ֆինանսական օժանդակության գործիքներ կառաջարկի՝ վարկերի սուբսիդավորման և նոր ներդրումների խրախուսման ձևաչափով: Այլընտանքային շուկաներից ներմուծումների մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում կկազմակերպի նոր շուկաներում և նոր գործարար կապերի հաստատման միջոցառումներ: Ընդ որում, հավանական խնդիրների լուծումների վերաբերյալ մենք արդեն իսկ քննարկումներ ենք իրականացրել ԵԱՏՄ երկրների որոշ գործընկերների հետ», — արձագանքել է փոխվարչապետը:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.azatutyun.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

42 − 38 =