Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նման հայտարարություն պետության ղեկավարը արել է Թուրքիայում աշխատանքային այցով գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Թուրքիան Ուկրաինան դիտարկում է որպես առանցքային երկիր մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման առումով։ Այդ պատճառով մենք միշտ աջակցել ենք և աջակցելու ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու «բռնակցումը» և Ուկրաինայի հետ  «կաջակցի Ղրիմի թաթարներին»:
Իր հերթին, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին «Ղրիմի պլատֆորմ» նախագծին մասնակցելու պատրաստակամության համար, որն ուղղված է թերակղզին Ուկրաինայի կազմ վերադարձնելու համար:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.shantnews.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

− 2 = 2