Առաջնագծում ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես` հարավային ուղղությամբ

Առաջնագծում ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես` հարավային ուղղությամբ

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին շարունակվում են դժվար ու ծանր մարտերը, հատկապես` հարավային ուղղությամբ: Այս մասին հոկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք: Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ: Այդ ընթացքում հայկական կողմին հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցըթիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախումթե ՀայաստանումԱռկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններԱդրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ՀայաստանիՌուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբձեռնարկել հարձակումներհրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 − = 8