Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին.

— Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հրավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։

— Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը:

— Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից չորսը՝ գնակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Հադրութում, իսկ 2-ը՝ հրետակոծության հետևանքով: Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործենրի կողմից, որոնք համացանցում տարածում են և փառաբանում են իրենց քստմելի արարքները՝ այդ թվում գերեվարվածների նվաստացումն ու սպանությունները։ Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի հայտարարությունը ենթադրում է գերիների փոխանակում։

— Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ infocom.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

96 − = 93