Իրանի արտգործնախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ԼՂ տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը

Իրանի արտգործնախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ԼՂ տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովի հետ։

Զարիֆն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Մինսկի խմբի տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում կայուն խաղաղության ձեռքբերմանն ու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը: 

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդգծել են տարածաշրջանային նախաձեռնության կարևորությունն ու դերը արդեն մի քանի տասնամյակ շարունակվող ճգնաժամի կարգավորման գործում:

Իրանը բազմիցս խնդրել է հակամարտության կարգավորման մասին և կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.civilnet.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

− 5 = 1