Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. ԱԱԾ

Ահաբեկիչների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում Բաքվին, քան կանխատեսելի զարգացումները նախապես Հայաստանին վերագրելը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն անհեթեթություն է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում:

ԱԱԾ մամուլի ծառայությունից փոխանցեցին.

«Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների  նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին: Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի թիրախավորում Ադրբեջանի խաղաղ բնակչությանն՝ ի տարբերություն մեր հակառակորդների, որոնք ժամեր առաջ ռազմական ձախողումների քենը պարպեցին անզեն հայ ռազմագերիների վրա: Համոզված ենք, որ ահաբեկչական այդ գործողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող ահաբեկչական ակտերը, այդ թվում՝ խաղաղ բնակչության, երեխաների, հոսպիտալի թիրախավորումը, քաղաքացիական օբյեկտների և անգամ՝ եկեղեցու ուղղությամբ հարվածները, խստագույն միջազգային գնահատականի կարժանանան:  Հայաստանը միջազգային հարաբերությունների պատասխանատու մասնակից է, Հայաստանի հատուկ ծառայությունները այսօր պարտադրված են պայքարել հանուն միջազգային ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի, հանուն խաղաղության և մեր քաղաքացիների անվտանգության»:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ infocom.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 + = 14