Բլիցկրիգով Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը ձախողվեցին — Փաշինյան

Բլիցկրիգով Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը ձախողվեցին — Փաշինյան

Բլիցկրիգով Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը տվյալ պահին ձախողված են, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակը պահում է պաշտպանությունը: Փաստորեն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերն տվյալ պահին ձախողվել են»,- ասել է Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների զուգահեռ հարցազրույցի ժամանակ, որը նրանք հինգշաբթի օրը տվել են «Россия сегодня»գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին: …

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում մարտնչող հայերին չի կարելի վարձկան համարել, նրանք սփյուռքի ներկայացուցիչներ են: «Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կողմից չկան օտարերկրացիներ: Կարող են լինել հայեր, որոնք եկել են սփյուռքից՝ իրենց հայրենակիցներին աջակցելու համար: Բայց, իհարկե, նրանք չեն կարող վարձկան համարվել»,- ասել է Փաշինյանը:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ auroranews.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

+ 16 = 21