Սաուդյան Արաբիան իր գործարարներին կոչ է արել դադարեցնել բիզնեսը թուրքական ընկերությունների հետ

Սաուդյան Արաբիան իր գործարարներին կոչ է արել դադարեցնել բիզնեսը թուրքական ընկերությունների հետ

Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գործարարները չպետք է բիզնես անեն թուրքական ընկերությունների հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով իր կոչը՝ «ամեն թուրքականը»։ Այդ մասին գրում է սաուդյան «Al Arabiya» պարբերականը։

«Ես ասում եմ պարզ և հստակ։ Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը։ «Մենք՝ որպես քաղաքացիներ և գործարարներ, որևէ գործ չենք ունենա թուրքական բիզնեսի հետ։ Անգամ թուրքական այն ընկերությունների հետ, որոնք գործում են Թագավորությունում։ Ես կոչ եմ անում գործ չունենալ նրանց հետ»,- հավելել է Աջլանը։

Նա նշել է, որ սա նվազագույն պատասխանն է, որը սաուդցիները կարող են տալ շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքների ֆոնին։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ hetq.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

89 − 81 =