ԱԴԾ-ն երկու ահաբեկիչների Է ոչնչացրել, որոնք ահաբեկչություններ Էին պատրաստել Վոլգոգրադում

ԱԴԾ-ն երկու ահաբեկիչների Է ոչնչացրել, որոնք ահաբեկչություններ Էին պատրաստել Վոլգոգրադում

Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) չեզոքացրել Է Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի երկու անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ Էին պլանավորել Վոլգոգրադում: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ)։

Ինչպես նշել են ՀԿԿ-ում, նրանց գործունեությունը համակարգել են Սիրիայի տարածքից: Ահաբեկիչները պլանավորել Էին գրոհներ «իշխանության մարմինների շենքերի, զինծառայողների բնակության վայրերի եւ պայթյունա-հրդեհավտանգ ձեռնարկությունների վրա»: Բռնելիս պարագլուխը եւ նրա հանցակիցը, որոնք փորձում Էին ահաբեչության միջոցներ հանել Վոլգոգրադում վաղօրոք սարքավորված թաքստոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցներին եւ արդյունքում չեզոքացվել են»,- նշել են ՀԿԿ-ում:

Ինչպես նշել են ԱԴԾ-ում, ահաբեկչական բջջի անդամները սերում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկից: Պատահարի վայրում, ինչպես նաեւ այն բնակարաններում, որտեղ ապրել են արմատական իսլամիստները, քննիչները հայտնաբերել են հրազեն, ռազմամթերք, քիմիական բաղադրիչներ եւ կարճացված դիպուկազարկ հրացանի խոցող տարրեր, կրոնական գրականություն, ինչպես նաեւ Վոլգոգրադի քարտեզը՝ դրա վրա ահաբեկչական գրոհների կատաման պլանավորված վայրերով:

«Միաժամանակ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում, Մայկոպում եւ Վոլգոգրադում ձերբակալվել են միջտարածաշրջանային բջջի այլ անդամներ»,- ընդգծել են ՀԿԿ-ում:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

− 6 = 3