Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում ԼՂ հակամարտության գոտում

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում ԼՂ հակամարտության գոտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և դեռ ոչ ոք հակառակը հաստատող ապացույցներ չի ներկայացրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Մենք չունենք վարձկաններ։ Սա մեր պաշտոնական հայտարարությունն է։ Հակամարտության սկզբից 2 շաբաթ է անցել, և դեռ ոչ մի պետություն մեզ ոչ մի ապացույց չի տրամադրել։ Կարծում եմ` եթե չկա ոչ մի ապացույց, ուրեմն բոլոր շշուկները պետք է մնան անցյալում», — ասել է Ալիևը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանը վարձկաններ օգտագործելու կարիք չունի։

«Մենք ունենք հարյուր հազարանոց բանակ։ Այն, ինչ մենք անում ենք մարտի դաշտում, ցույց է տալիս, որ մեր բանակը կարող է ազատագրել իր հողերը», — նշել է նա։

Ալիևը կրկին հերքել է հակամարտության գոտում ռազմական գործողություններին թուրքական ռազմական մասնակցության մասին մեղադրանքները:

«Թուրքիան ռազմական մասնակցություն չունի։ Մենք օգտագործում ենք Թուրքիայում ստեղծված ռազմական սարքավորումներ․ դա ճիշտ է։ Բայց միևնույն ժամանակ մենք օգտագործում ենք Ռուսաստանում, Իսրայելում և այլ երկրներում ստեղծված ռազմական սարքավորումներ։ Թուրքիան ոչ մի կերպ չի մասնակցում  գործընթացին՝ բացառությամբ քաղաքական հարթությանը։ Այստեղ չկա թուրքական բանակ»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ infocom.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

7 + = 14