Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնել է Կրեմլը:

Նրանք կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա:

Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ:Երկու կողմերը վերահաստատել են հումանիտար զինադադարը պահպանելու կարևորությունը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:  Նրանք ընդգծել են համերաշխության ջանքերի անհապաղ անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ արյունահեղությունը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ կարգավորման տեղափոխելու համար: Հույս կա, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության լիցքաթափման գործում: Հեռախոսազրույցը նախաձեռնել է թուրքական կողմը:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.aysor.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

+ 51 = 57