Ալիևը սպառնում է խզել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ալիևը սպառնում է խզել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ադրբեջանը անհապաղ կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ այսպիսի հայտարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ համոզմունք հայտնելով, որ «այդպիսի երկրներ չեն գտնվի»։

Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը խոսել է հակամարտության ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում «հայ և ադրբեջանցի ժողովուրդներին համատեղ կյանքի նախապատրաստելու» մասին։ Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը՝ դա, ըստ Ալիևի, հնարավոր է «միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ»։

Ադրբեջանի նախագահը անգամ խոսել է Լեռնային Ղարաբաղում «ներդրումների և սոցիալական ծրագրերի իրականացման մասին»։

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.civilnet.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

8 + 2 =