Իրանի հստակ ուղերձը՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Իրանի հանրային հեռուստատեսության վերլուծաբանը գրել է. «Իրանը լրջորեն պետք է զգուշացնի Թուրքիային և Ադրբեջանին»։
Սեյեդ Ալի Ղաեմմաղամին գրել է. «Նրանք պետք է հասկանան, որ Իրանը թույլ չի տաս սպառնալ իր անվտանգությանը և ոչ մի ահաբեկիչ Իրանի սահմանների մոտ չպետք է լինի։ Եվ որ հակառակ դեպքում Իրանը պաշտպանելու է իր անվտանգությունը ահաբեկիչներից, նաև իր սահմաններից այն կողմ:
Իրանը հետևում է իր հյուսիս-արևելյան սահմանների մերձակայքում ահաբեկիչների տեղաշարժերին, քանի որ ահաբեկիչների՝ Իրան մուտք գործելը կխաթարի մեր երկրի անվտանգությունը»։
Վերլուծաբանը հավելել է. «Իսրայելը ղարբաղյան պատերազմում նպատակ ունի հարվածել Իրանի շահերին։ Այսօր Թել Ավիվը թափանցել է Ադրբեջանի իշխանություն և մատակարարում է Բաքվի զենքի 60 տոկոսը։ Բաքուն խորապես կախված է Թել Ավիվից և վերածվել է Կովկասում Իսրայելի հենակետի ինչն անընունելի է Իրանի համար»
Կիսվեք այս նորությունով, տարածեք՝Աղբյուր՝ orakarg.com
Մեկնաբանություններ չկան