Սերգեյ Լավրովը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Սերգեյ Լավրովը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքէջը:

Բորելը Լավրովին ներկայացրել է հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:

Քննարկվել են մի շարք արդիական միջազգային թեմաներ, ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարությանը համապատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, Ուկրաինային և Բելառուսին վերաբերվող խնդիրներ:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

+ 44 = 49