Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը

Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը

Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ իր քայլերում, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։

«Ներկայիս իրավիճակում Ֆրանսիայի խիստ չեզոք կեցվածքը անընդունելի է, քանի որ Ղարաբաղում Ֆրանսիայի բարեկամները մարտնչում են ուժերի անհավասարության պայմաններում», — փաստել էր Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչը։

«Ես հասկանում եմ այն զգացմունքները, որ ի հայտ է բերում այս հակամարտությունը Ֆրանսիայում, դրանք հիմնված են այն մարդկային, մշակութային ու պատմական սերտ կապերի վրա, որ միավորում են Ֆրանսիան և Հայաստանը։ Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի հետ, բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան վաղեմի հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ», — ասել է արտգործնախարարը։

Լե Դրիանը միաժամանակ ընդգծել է՝ «դա նշանակում է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է օգտագործի իր երկկողմ հարաբերությունները՝ կողմերին հրադադարի տանելու և այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու համար։

«Այն մանդատը, որը ԵԱՀԿ-ն տվել է 1994-ին Ֆրանսիային, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, ենթադրում է լիակատար անաչառություն։ Մենք կկորցնենք մեր լեգիտիմությունը, եթե կանգնենք հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին», — խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.azatutyun.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

− 1 = 1