Իտալահայերը խաղաղ ցույց են իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու կոչով

Իտալահայերը խաղաղ ցույց են իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու կոչով

Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև իտալացիներ:

«Այսօր մենք հավաքվել ենք մեր խոսքն ուղղելու Իտալիայի կառավարությանը, որպեսզի սաստի Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Խնդրում ենք ճանաչել Արցախի անկախությունը, քանզի դա միակ տարբերակն է ապահովելու Արցախի բնակչության խաղաղ կյանքը: Այսօր մեզ հետ կան նաև իտալացիներ, մեզ հետ պայքարում են, որպեսզի իրենց կառավարությունը ձայն բարձրացնի, քանզի լռել, նշանակում է մասնակցել: Եթե հարկ լինի, անշուշտ, բոլորս էլ պատրաստ ենք մեր եղբայրների կողքին լինել և պայքարել մեր ու Արցախի բնակչության ապահովության համար»,- նշել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Եվա Գաբրիելյանը:

Ցույցին մասնակցել են նաև իտալացի պատգամավորներ: Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Օրսինի Անդրեան իր լիակատար աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, իսկ պատգամավոր Ջեննարո Միլյորեն հայտարարել է, որ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմի գործողությունները:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

82 − 81 =