ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է իր հովանու ներքո հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է իր հովանու ներքո հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն որոշել է ժամանակավորապես արգելել իր հովանու ներքո տեղի ունեցող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Արգելքի պատճառը սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն է։ Եվրոպական ֆուտբոլային միությունը գտնում է, որ Հայաստանում և Ադրբեջանում ներկայիս պայմանները թույլ չեն տալիս իր հովանու ներքո խաղեր անցկացնել։ 

ՈՒԵՖԱ-ն խնդրանքով դիմելու է Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաներին և ակումբներին, որպեսզի նրանք իրենց նոմինալ տնային հանդիպումների համար այլընտրանքային մարզադաշտեր առաջարկեն։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի այս որոշումը չի տարածվում 2021թ․ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության հանդիպումները Բաքվում անցկացնելու վրա։ 

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ hetq.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

9 + 1 =