Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը․ ԻԻՀ ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության գոտու մասին

Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը․ ԻԻՀ ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության գոտու մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունում մարդկանց` ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա։

«Հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային կանոնները»,- ասել է նա։

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

− 2 = 7