Երևանի կենտրոնում կկառուցվի բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ համալիր

Երևանի կենտրոնում կկառուցվի բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ համալիր

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան փ., 15 հասցեում գտնվող 11 հազար 149,14 քմ հողամասում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր:

Երևան քաղաքի ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է տվյալ հասցեում գտնվող հողամասի նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա:

«Սեփականատիրոջ կողմից նախատեսվում է գործող օրենսդրության շրջանակում համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Այս նախագիծն առաջարկվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ կառուցվելու են բնակելի մինչև 15 հարկանի շենքեր:

Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 30 «կողմ», 3 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

65 − 61 =