Գիտաշխատող. Թուրքիայում մեկ տարում մոտ 40% գնաճ է սպասվում, լիրան արժեզրկվում է

Գիտաշխատող. Թուրքիայում մեկ տարում մոտ 40% գնաճ է սպասվում, լիրան արժեզրկվում է

Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտաշխատող, առաջատար տնտեսագետ Ստեֆան Հանկեն հաշվարկել է, որ մի տարում Թուրքիայում սպասվում է 38.97%-ի գնաճ:

Ըստ տնտեսագետի՝ զարմանալի ոչինչ չկա, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի տնտեսական քաղաքականությունը լիրան արժեզրկել է: Իսկ Թուրքիան և ազգային փոխարժեքը փրկելու համար անհապաղ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ոսկով ապահովված արժութային տախտակ ստեղծվի:

«Թուրքիան իր արտարժութային պահուստներով այրվում է այնպես, ինչպես հրդեհի ժամանակ՝ տունը», գրել է փորձագետը՝ նշելով, որ պահուստներից 3 ամսում ծախսվել է մոտ $10 մլրդ:

Ավելի վաղ թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային նվազագույն ցուցանիշ էր գրանցել՝ հասնելով 1 դոլարի դիմաց 7․95 լիրայի, լիրայի անկման միտումը շարունակվում է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այն անգամ կարող է հասնել աննախադաեպ 8.5 ցուցանիշի:

Ըստ նրանց՝ լիրան արժեզրկում է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև նրա ունեցած վերահսկողությունը Թուրքիայի Կենտրոնական բանկի նկատմամբ։

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.panarmenian.net
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

80 − = 72