Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության հարցը կրկին առաջին պլան է մղվում, շեշտում է ԵԽ գլխավոր քարտուղարը

Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության հարցը կրկին առաջին պլան է մղվում, շեշտում է ԵԽ գլխավոր քարտուղարը

«Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել Եվրախորհրդի առջև՝ հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը իրենց երկրներում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան խնդիրը», — այսօր հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Մոսկվայում՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ են, և երկուսն էլ պարտավորվել են հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով, ինչպես նաև հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա ծայրաստիճան կարևոր է», — ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ փաստելով, որ այս հակամարտության համատեքստում կրկին առաջին պլան է մղվում վիճահարույց տարածքներում մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը։

«Անկախ քաղաքականությունից՝ այնտեղ ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են դա ապահովել, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ, որպեսզի գնահատենք տեղում տիրող իրավիճակը և հնարավորինս աջակցենք», — հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.azatutyun.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

6 + 1 =