Ռուսաստանը, թուրքական կողմի հետ շփվելիս, բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը․ ՌԴ նախագահի հատուկ բանագնաց

Ռուսաստանը, թուրքական կողմի հետ շփվելիս, բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը․ ՌԴ նախագահի հատուկ բանագնաց

Ռուսաստանը, թուրքական կողմի հետ շփվելիս, բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկյան երկրներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Մենք ամեն ինչ քննարկում ենք», ասել է նա։

Պատասխանելով ճշտող հարցին, թե շփումների ընթացքում ռուսական կողմը նշում է արդյոք հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, փոխնախարարը դրական է պատասխանել: «Իհարկե», — ասել է նա։

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ infocom.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 + 5 =