Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին:

«Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ինչպես փոխանցում է Irna գործակալությունը, ասել է Խաթիբզադեն։

Հայտնի է, որ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական կողմի արձակած արկեր և ԱԹՍ-ներ են ընկել իրանական տարածքում: ԱԹՍ-ներից մեկի ուսումնասիրությունը մասնագետներին հիմք էր տվել հայտարարելու, որ այն իսրայելական արտադրության է:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

+ 19 = 23