Դոնալդ Թրամփ — Հայերը լավ մարդիկ են ու լավ գործարարներ. կաշխատենք ինչ-որ ուղղություններով.

Դոնալդ Թրամփ —  Հայերը լավ մարդիկ են ու լավ գործարարներ. կաշխատենք ինչ-որ ուղղություններով.

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Քարսոն-սիթի քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաև հայերի մասին:

Նա այդ մասին խոսել է՝ հայ համայնքի հազարավոր անդամների ցույցերից  եւ անմիջապես այն բանից հետո, երբ նախքան Քարսոն քաղաք հասնելը, հայ համայնքի ներկայացուցիչները, Արցախի ու Հայաստանի դրոշներով հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այնտեղ հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ` հիանալի գործարարներ: Այստեղ գալու ճանապարհին այնքան հայեր տեսա, իրենց գեղեցիկ դրոշները ծածանելիս: Ես նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն եւ մեծ նվիրվածություն իրենց երկրի նկատմամբ: Աշխատում ենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armtimes.com
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

73 − 63 =