Իրանի Թավրիզ քաղաքում տեղի ադրբեջանցիները պահանջում են փակել Իրան-Հայաստան սահմանը, իրավիճակը լարված է

Իրանի Թավրիզ քաղաքում տեղի ադրբեջանցիները պահանջում են փակել Իրան-Հայաստան սահմանը, իրավիճակը լարված է

Հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը զուգահեռ, լարված է նաև իրավիճակը Իրանի Թավրիզ քաղաքում: Այստեղ, հիշեցնենք, ապրում են մեծաթիվ հայեր և ադրբեջանցիներ:

Տեղի ադրբեջանցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել և Իրանի իշխանություններից պահանջել են փակել իրանահայկական Նորդուզի անցակետը, որտեղով, ըստ նրանց, Հայաստանը զենք է ստանում:

Թավրիզը Իրանի՝ մեծությամբ 6-րդ քաղաքն է` 1,7 մլն բնակչությամբ: Այն Իրանի հյուսիսային նահանգի կարևոր տնտեսական կենտրոնն է: Գերազանցապես բնակեցված է ադրբեջանցիներով:

Ատրպատական նահանգում հաշվվում է մինչև 7000 հայ: Դրա շուրջ կեսը Թավրիզում է ապրում:

Մեզ հետ զրույցում Թավրիզում բնակվող տիկին Սիրարփին պատմեց, որ իրավիճակն այս օրերին լարված է, սակայն լուրջ բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև տեղի չեն ունեցել, և Իրանի իրավապահները ուշի-ուշով հսկում են երկու կողմին էլ:

«Կառավարությունը շատ ուշադիր հսկում է այս օրերին, հայկական թաղամասերում հանդարտ է, խանութները բացում են հայերը, իրենց գործերով են զբաղված, և ամեն Աստծո օր աղոթում ենք մեր զինվորների և խաղաղության համար»,- ասաց տիկին Սիրարփին:

Հոկտեմբերի սկզբից Իրանի ադրբեջանցիները նմանատիպ բողոքի ակցիաներ են իրականացնում նաև Արդաբիլում և Ուրմիայում: Ոստիկանության և իրանաբնակ ադրբեջանցիների միջև նույնիսկ բախումներ են տեղի ունեցել Արդաբիլում, ինչի հետևանքով տեղացի մեկ տասնյակից ավելի ադրբեջանցիներ են ձերբակալվել:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ hetq.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

+ 64 = 69