Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին»

Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները սպառազինություն են մատակարարում Հայաստան։

«Ի՞նչ են ասում մեզ Մինսկի եռյակի անդամ պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ադրբեջանցիներին մեր կողմից ցուցաբերվող աջակցությանն ի պատասխան։ Նրանք պաշտպանում են Հայաստանին։ Այդ երկրները Հայաստանին սպառազինությունների տեսքով ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում», — Շըրնաք քաղաքում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Վերջինս շեշտել է, թե «ադրբեջանցիները հայերի դեմ լուրջ պայքար են մղում»: «Այդ պայքարը իրենց բռնագրավված հողերի ազատագրմանն է ուղղված: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան 30 տարի է` չեն կարողանում ավարտին հասցնել բանակցային գործընթացը և հետ տալ մեր եղբայրների հողերը: Հավատում եմ, որ հայերից ազատագրելու են իրենց հողերը», — կրկին ասել է նա:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.azatutyun.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

− 3 = 1