Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական   հանձնաժողովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։

«ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հետ պետական   հանձնաժողովի անցկացրած հանդիպումների ժամանակ հաղորդվել է, որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված ժամանակավոր հումանիտար զինադադարի ոգուն համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն փոխանցել Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինների մի մասը նախապես համաձայնեցված միջանցքում երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ», — ասված է հանրապետության Պետական  անվտանգության ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պետական   հանձնաժողովը ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հակառակ կողմին:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ infocom.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

+ 68 = 78