Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է

Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է

Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է այսօր՝ համաձայն 2015 թվականի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»:

Տեսականորեն, Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին: Զենքի էմբարգոյի վերացմանը խիստ ընդդիմացել է ԱՄՆ-ը։ Նահանգներում կարծում են, թե Իրանի կողմից զենքի առք ու վաճառքի հեռանկարը սպառնալիք կարող է լինել համաշխարհային անվտանգության համար:

Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթվա սկզբին արդեն իսկ տոնում էին էմբարգոյի վերացումը։ «Տասը տարվա զենքի անարդարացի պատժամիջոցները կավարտվեն հոկտեմբերի 18-ին»,- օրեր առաջ ասել էր Ռոհանին՝ հավելելով՝ այդ օրվանից Իրանը «կկարողանա զենք վաճառել ում կընտրի և գնել ումից կցանկանա»։

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.azatutyun.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

23 − 15 =