Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` Ադրբեջանն առավոտյան հարձակում է ձեռնարկել, երկուստեք կան զոհեր

Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` Ադրբեջանն առավոտյան հարձակում է ձեռնարկել, երկուստեք կան զոհեր

Հայկական կողմը գիշերվա ընթացքում հայտնել է, որ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարը:

«Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը` հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ», — գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։

Իսկ դրանից հետո` քիչ առաջ, խոսնակը նաև հաղորդել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը. «Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակվ հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»:

Ադրբեջանական կողմն էլ իր հերթին է հայտարարությամբ հանդես եկել գիշերվա ընթացքում` նշելով, թե հայկական կողմը չի պահպանում նոր մարդասիրական զինադադարի ռեժիմը և կրակ է վարել:

Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Ավելի վաղ` հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ից հրադադար հաստատելու մասին, սակայն այն չպահպանվեց, ինչում երկու կողմերն էլ մեղադրում էին միմյանց:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.azatutyun.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

48 + = 51